Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ

Վերադարձ լուրերի բաժին

11:31 , 13 Փետրվար 2020

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով 2300 որսորդական փամփուշտ: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: