Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

12,857 տնտեսվարող ստացել է մոտ 2.6 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը): Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ:

Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը: 2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: