Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ստանալ տեխզննման կտրոնը՝ առանց տանից դուրս գալու

Վերադարձ լուրերի բաժին

23:45 , 13 Օգոստոս 2018

Վարորդները մեծ տհաճությամբ են անցնում տրանսպորտային միջոցների տեխզննման գործընթացը, քանի որ բավականին ժամանակ, էներգիա են ծախսում և նյարդեր քայքայում այս գործընթացի վրա։

Սակայն քչերը գիտեն, որ այդ պրոցեսը կարելի է կազմակերպել առանց տանից դուրս գալու և հաշված րոպեների ընթացքում՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Ինչ է հարկավոր անել.

1. Այցելել Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայքէջի՝ Տրանսպորտային միջոցների տեխզննման կտրոնի ստացում բաժինը (այստեղ),

2. Համապատասխան դաշտերում լրացնել տրանսպորտային միջոցի պետհամարանիշն ու տեխանձնագրի համարը։

Համակարգը իրական ժամանակում ցույց կտա՝ որքան պետք է վճարեք (ընդհանուր պարտքը և բացվածքը՝ ըստ բնապահպանական վճարների,  տեխզննման վճարի, պետտուրքի,
փոստային առաքման և գույքահարկի գծով հարկային պարտավորությունների)։

3. Հենց նույն կայքում ArCa կամ MasterCard համակարգերի միջոցով կատարել վճարումը։

Վերջ, այսքանը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեզ կուղարկի տեխզննման կտրոնը։

Փոստային առաքման արժեքը 250 դրամ է, սակայն անգամ այդ դեպքում այս համակարգով տեխզննում անցնելը ֆինանսապես ավելի ձեռնտու է՝ հաշվի առնելով որոշ բանկերում գանձվող վճարները։

Այսինքն, խնայում եք ձեր ժամանակը, նյարդերը, գումարը՝ վստահ լինելով, որ կեղծ կտրոն չեք ստանա։

Նշենք միայն, որ էլեկտրոնային այս համակարգը ներկա պահին գործում է միայն Երևան քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների համար, բացառությամբ` նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների:

 Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից