Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին». Արարատ Միրզոյան

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 12 Օգոստոս 2018

Վաղվանից կսկսվեն Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։

* * *

«Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը»,-գրել է Արարատ Միրզոյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: