Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

125 մլն դոլարի վրիպակ. որքան է ներմուծման իրական ցուցանիշը

Վերադարձ լուրերի բաժին

13:55 , 25 Մայիս 2016

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա առաջին 4 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը տպավորիչ աճ է գրանցել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով։

Այսպես, 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 21.7%-ով աճել է և հասել 512.6 մլն դոլարի։ Ներմուծումն աճել է 18.4%-ով և կազմել 1 մլրդ 156.7 մլն դոլար։

Սակայն ամենատպավորիչը ներմուծման ապրիլյան ցուցանիշն էր։ ԱՎԾ զեկույցի համաձայն՝ միայն ապրիլ ամսին ներմուծման ծավալը եղել է 455.5 մլն դոլար (219.3 մլրդ դրամ)։ Ապրիլին նման ցուցանիշ մենք երբենք չենք ունեցել. նախորդ տարի, օրինակ, այդ ցուցանիշը եղել է 204.1 մլն դրամ։ Քանի որ ըստ ապրանքների ներմուծման մանրամասն տվյալները ներկայացվեն չեն, սա ենթադրությունների հիմք դարձավ, որ հնարավոր է ապրիլին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 200 մլն դոլարի զինտեխնիկան։

Սակայն պարզվում է՝ զինտեխնիկան այդտեղ կապ չունի, աճն իրականում այդքան չէ. դա պարզապես մեխանիկական սխալի արդյունք է։ Այդ մասին Armtimes.com-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։  «Վիճակագրությունը շուտով կտա դրա Ճշգրիտ պատասխանը: Խնդիրն այն է, որ վիճակագրական ցուցանիշների մեջ ճշգրտում տեղի չի ունեցել: Եվ, իմ տեղեկություններով, պարզապես երկու խոշոր կազմակերպություն սխալվել են եւ 30 մլն դրամի փոխարեն 30 մլրդ դրամ են հայտարարել: Իրականում այդքան ներմուծում չի եղել, որքան որ դա թվաբանական մեխանիկական սխալի հետեւանք է, ինչն էլ առաջիկայում կուղղվի»:

Եթե 2 կազմակերպություն են այդ սխալն արել, ստացվում է ներմուծման հայտարարված ծավալից պետք է հանել 60 մլրդ դրամ և ավելացնել 60 մլն դրամ։ Կստացվի՝ ապրիլին ներմուծվել է ոչ թե 455.5 մլն դոլարի, այլ դրանից 124.9 մլն դոլարով պակաս՝ 330.6 մլն դոլար (159.36 մլրդ դրամ)։

Հետևաբար, հունվար-ապրիլի ներմուծման ընդհանուր ծավալը պետք է լինի ոչ թե 1 մլրդ 156.7 մլն, այլ 1 մլրդ 31.8 մլն դոլար։ Դա ավելի ցածր է, քան 2010 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.