Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկերի և ավանդների տոկոսադրույքները՝ հունվար-փետրվարին

Վերադարձ լուրերի բաժին

09:43 , 10 Ապրիլ 2017

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի փետրվարին ավելի ցածր է եղել, քան հունվարին։ Մինչդեռ վարկերի դեպքում հակառակն է՝ տոկոսադրույքը փետրվարին ավելի բարձր է եղել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա ներկայացված են ֆինանսական շուկայի տոկոսադրույքները։

Ըստ այդմ, վարկերի տոկոսադրույքը 17.19%-ից (հունվար) նվազել է մինչև 16.27% (փետրվար)։ Իսկ վարկերի տոկոսադրույքը 8.96%-ից (հունվար) բարձրացել է մինչև 9.29%։

Ընդգծենք, որ տոկոսադրույքները հաշվարկված են մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի և ներգրաված ավանդների համար (առանց միջբանկային շուկայի)։

Ավելացնենք, որ վարկերի դեպքում փետրվարի տոկոսադրույքը ավելի բարձր է, քան 2016 թվականի դեկտեմբերին (15.47%)։ Իսկ ավանդների տոկոսադրույքը դեկտեմբերի 9.9%-ից ցածր է մոտ 0.6 տոկոսային կետով։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թվականի դեկտեմբերի 28-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%-ից նվազեցրեց մինչև 6.25%, իսկ այս տարվա փետրվարի 15-ին նվազեցրեց ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6%։

varker-avandner

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները

Միջազգային անկախ փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությունում ներկայացրել է Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները:

Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանը Դավոսի ֆորումում .Banks.am

Վերջին անգամ Դավոսին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին: