Invalid username or password
ՀՀ կենտրոնական բանկը b4b.am-ին փոխանցեց հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը:
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,715,074 ԱՄՆ դոլար 480.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,548,085 ԱՄՆ դոլար 482.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,770,104 եվրո 539,60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,374,767 եվրո 546,28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,098,901,003 ՌԴ ռուբլի 6.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,066,326,968 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.4 մլն ԱՄՆ դոլար:
Դիտումներ 648
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: