Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ շախմատի 4-րդ առաջնությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:36 , 12 Փետրվար 2018

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց  ԶԼՄ-ների միջև  շախմատային չորրորդ առաջնությունը:

Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ,  Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Չորրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 5,5 միավորով, իսկ երրորդը՝ haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր 5 միավորով:  Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթ փոխանցեց Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցանակներ ստացան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած hetq.am կայքի լրագրող Նորայր Շողիկյանը, ամենագեղեցիկ հաղթանակի համար ազատ լրագրող Արա Նալբանդյանը, կամքի ուժ դրսեւորելու համար «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը, ամենաարագ հաղթանակի համար Վադիմ Մկրտչյանը եւ ամենատարեց մասնակիցը, «Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 17 լրագրող տարբեր լրատվամիջոցներից եւ այն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

«Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը», – նշեց ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը