Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

12-ամսյա գնաճը կազմել է 0.5%

Վերադարձ լուրերի բաժին

13:21 , 04 Հոկտեմբեր 2019

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2019 թ. սեպտեմբերը 2018 թ. սեպտեմբերի նկատմամբ, կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% ոլորտներում:

2019 թ. սեպտեմբերին 2018 թ. սեպտեմբերի նկատմամբ 9%-ով գնաճ է արձանագրվել հագուստ և կոշիկ ապրանքախմբում, ինչպես նաև 4.7% գնաճ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում: 2019 թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%: Նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: