Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական Roberto Piraloff բրենդի կոշիկների արտահանումն աճել է ավելի քան 20%-ով

Վերադարձ լուրերի բաժին

19:06 , 28 Ապրիլ 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։

Roberto Piraloff ապրանքանիշը ներկայացնող ընկերության հիմնադիր Գևորգ Իորդանյանը նշել է, որ գործարանը համալրված է արտադրության այս ոլորտում առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք համապատասխանում են միջազգային ES ստանդարտներին: Գևորգ Իորդանյանի խոսքով՝ տվյալ ապրանքանիշի հայկական կոշիկների արտահանումն աճել է ավելի քան 20%-ով, իսկ արտահանման հիմնական ուղղությունը Եվրամիության երկրներն են։ Ներկայումս ընկերությունն աշխատանքներ է իրականացնում իրացման ծավալների առավել ընդլայնման ուղղությամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։

Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել ընկերության կողմից իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով հայկական կոշկագործության կարևությունը և առկա ներուժը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ձեռնարկության ընդլայնմամբ և Հանրապետությունում կոշիկի նոր արտադրությունների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի նաև կոշկագործության հարակից պարագաների արտադրության կազմակերպումը հիմնել Հայաստանում՝ ապահովելով կոշկագործության ամբողջական արժեշղթան։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են արտադրանքի ծավալների ավելացման հնարավորությունները, արտահանման ընդլայման հեռանկարները և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կանացի կոշիկի արտադրության կազմակերպումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]