Invalid username or password
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ԵՄ-GAIA ծրագրից: Սարքավորումները առավել խոցելի արտադրողները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում: Աջակցությունը Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասն է` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
ԵՄ առաջին այցը Սարապատ համայնքն էր, որտեղ ընդհանուր առմամբ 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գողովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց. «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»:
Իսկ Ամասիայի համայնքի 9 գյուղական բնակավայր՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Գթաշեն, Ջրաջոր, Հովտուն, Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, ստացան 6 մոտոբլոկ ընդհանուր օգտագործման համար:
«Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինել ինքնաբավ և կայուն», – նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի և Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները: Բոլոր ներկաների համար սահմանված էին անհրաժեշտ սանիտարական պայմանները և սոցիալական հեռավորության կանոնները:
Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)` մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:
Դիտումներ 387
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: