Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«11 ԾԻԳ-ից պետք է մնան 5-ը». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

12:55 , 01 Դեկտեմբեր 2016

«ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում կառավարության որոշումներով լուծարվեցին 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ: Այնտեղ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 11 հատ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ, ՓԲԸ-ներ և այլն»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը և առաջարկել մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը:

Վարչապետի հաշվարկով` ԾԻԳ-երի քանակը կարելի է կրճատել առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով. «Մենք նախանական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստոաբաժանումները, բաժինները պետք է վերանան»: Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է աշխատանք տանել ոչ միայն ԾԻԳ-երի քանակի, այլև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ, և  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է այդ հարցով բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ:

Վարչապետը հանձնարարել է նաև օպտիմալացնել ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: