Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:30 , 10 Հոկտեմբեր 2018

2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3` շաբաթ օրերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ի սկզբանե որոշման նախագծով նախատեսվում էր, որ նոյեմբերի 3-ի փոխարեն աշխատանքային օր կլինի հոկտեմբերի 20-ը: Սակայն Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, հաշվի առնվել է, որ հոկտեմբերի 21-ին մեծ քաղաքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ և նույն օրը նախատեսված է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը:

Արդյունքում որոշում կայացվեց հոկտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային սահմանել նոյեմբերի 3-ը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումը թույլ կտա, որպեսզի հոկտեմբերի 11-ին և 12-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Երևանը բեռնաթափվի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ