Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1000 խոշոր հարկատուները երեք ամսում պետբյուջե են վճարել 246 մլրդ դրամի հարկ

Վերադարձ լուրերի բաժին

19:41 , 16 Մայիս 2020

Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020-ի հունվար-մարտին աճել է ինչպես 2019-ի, այնպես էլ 2018-ի նույն ժամանակի համեմատ: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել»,- ասաց Փաշինյանը:

Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: