Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

100 մլն դոլարով պակա՞ս, թե՞ պարզապես վրիպակ

Վերադարձ լուրերի բաժին

19:11 , 16 Մայիս 2016

ՀՀ ԱԺ պագամավոր Գագիկ Ծառուկյանի 2015 թվականի տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելով՝ կարելի է տեսնել, որ նրա հայտարարագրած դրամական միջոցները մոտ 100 մլն դոլարով պակասել են։ 100 մլն դոլարը չափազանց լուրջ թիվ է՝ Հայաստանի նման երկրի համար։

Ծառուկյանի դրամական միջոցները 2015-ի ընթացքում նվազել են բոլոր արժույթներով՝ դրամով, դոլարով և եվրոյով.

– ԱՄՆ դոլարով դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 30.37 մլն դոլար, տարվա վերջին` 19.7 մլն դոլար,

– եվրոյով դրամական միջոցները 26.35 միլիոնից հասել են 13.1 միլիոնի,

– ՀՀ դրամով պահվող միջոցները, կարելի է ասել, փոշիացել են։  Դրանք նվազել են 215 անգամ՝ 33.97  մլրդից հասնելով 157.8 մլն դրամի։

Haytarargir-Caruk

Ընդհանուր առմամբ, Ծառուկյանի դրամական միջոցները 1 տարում նվազել են դրամային արտահայտությամբ՝ շուրջ 47 մլրդ դրամով կամ 99.5 մլն դոլարով։

Իսկ եթե կանխիկ (կամ հաշվին եղած) դրամը նվազում է, դրա փոխարեն պետք է ավելանա ինչ-որ բան, համարժեք չափով։

 

Կարդացեք նաև՝ Աղքատացել է արդյոք Սամվել Ալեքսանյանը 

       Իսկ ի՞նչ փոփոխություն են կրել Ծառուկյանի ակտիվները

Հայտարարագրից երևում է, որ Ծառուկյանը տարվա ընթացքում օտարել է 591.3 մլն դրամի բաժնետոմսեր։ Սակայն ձեռք է բերել դրա բազմապատիկը՝ 21 մլրդ 845.46 մլն դրամի և 21.1 մլն բելառուսական ռուբլու (շուրջ 520 մլն դրամ) բաժնետոմսեր։

Այսինքն, տարվա ընթացքում Ծառուկյանի բաժնետոմսերն ավելացել են 21.77 մլրդ դրամով։

haytar-bajnetoms

 

Սա բացատրում է դրամական միջոցների միայն մի մասի նվազումը։ Ուրիշ ո՞ր ուղղությամբ է հոսել դրամը։

Հայտարարագրից երևում է նաև, որ Ծառուկյանի կողմից հանձնված փոխառությունների ծավալն է աճել։ Տարվա ընթացքում նա ետ է ստացել և կրկին հանձնել փոխառություններ՝ տարբեր արժույթներով։ Ավելի շատ հանձնել է, քան ստացել։

Արդյունքում, ՀՀ դրամով փոխառություններն աճել են 6 մլրդ 777.4 մլն դրամով, դոլարով հանձնածները՝ 1.68 մլն դոլարով, եվրոյով հանձնածները՝ 2.54 մլն եվրոյով։

Այս ամենը դրամի վերածելով՝ կստանանք, որ Ծառուկյանի հանձնած փոխառությունները տարվա ընթացքում աճել են 8.82 մլրդ դրամով։

(Հետաքրքրվողների համար նշենք, որ Ծառուկյանի փոխառությունները տարվա վերջին կազմել են 307.67 մլրդ դրամ, 17.18 մլն դոլար և 25.19 մլն եվրո)։

Ծառուկյանը նաև ձեռք է բերել հողամաս՝ 1.9 մլն դրամով, որը նշված միլիարդների մեջ էական ազդեցություն չունի։

Այսինքն, Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերը և փոխառությունները միասին 2015 թվականի ընթացքում աճել են շուրջ 30.6 մլրդ դրամով։

 

     Պլյուս-մինուս

Հիմա այս ամբողջը ամփոփենք:

Ակտիվներն աճել են  30.6 մլրդ դրամով:

Դրամական միջոցները պակասել են 47 մլրդ դրամով:

Մնաց անհայտ՝ 16.4 մլրդ դրամի ճակատագիրը։ Ի՞նչ է եղել այդ գումարը, որն այնքան փոքր չի, որ համարենք ձեռքի ծախս։

 

     Վրիպա՞կ

Հիմա կրկին նայեք հայտարարագրի այն հատվածը, որ ներկայացրել ենք հոդվածի սկզբում։

Ձեզ ամեն դեպքում չի՞ թվում, որ ՀՀ դրամով միջոցների շեշտակի նվազումը՝ 33.9 մլրդ դրամից մինչև 157.8 մլն, խիստ տարօրինակ է։

Իսկ միգուցե պարզապես տեխնիկական վրիպակի հե՞տ գործ ունենք։ Օրինակ, հայտարարագիրը լրացնողը պարզապես զրոներ է մոռացել (մեծ թվերի դեպքում դա լիովին հնարավոր է)։

Փորձեք ավելացնել երկու զրո, և 157.8 մլն դրամը կդառնա 15,78 մլրդ դրամ։ Ու ըստ այդմ կստացվի, որ Ծառուկյանի՝ ՀՀ դրամով պահվող միջոցները պակասել են  ոչ թե 33.9 մլրդ դրամով, այլ 18.1 մլրդով։

Ճիշտ է, այդ դեպքում ևս մի քանի մլրդ դրամի շեղում է լինում (մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2015-ին Ծառուկյանն ունեցել է նաև մեծ եկամուտներ), սակայն հայտարարագիրը հաշվապահական փաստաթուղթ չէ և պարտադիր չէ, որ բոլոր թվերը մեկ առ մեկ համընկնեն։

Դրամական միջոցների այս շեշտակի նվազման միակ տրամաբանական բացատրությունը թերևս սա է։ Ու եթե իրոք գործ ունենք վրիպակի հետ, ապա խորհուրդ կտանք այն արագ շտկել, քանի դեռ ոմանք այդ թվերի հիման վրա հեռուն գնացող դատողություններ չեն արել։

Կարդացեք նաև՝ Ամսական 36 մլն դրամ. ով է Հայաստանում ստացել ամենաբարձր աշխատավարձը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Զբոսաշրջությունն ու հյուրանոցային ոլորտի վիճակը Հայաստանում

2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա

Տնտեսական ականներից մաքրվելու ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկը եղել և մնում է տնտեսությունն առանց ցնցումների պահելը