Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

100 միլիոն դրամ՝ Երևանի ճանապարհների դիտահորերի հարցը լուծելու համար

Վերադարձ լուրերի բաժին

01:03 , 21 Մարտ 2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրե է.

Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը:

100 միլիոն դրամ է հատկացված Երեւանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերեւույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերեւույթին:

Դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:

Ասֆալտապատման աշխատանքների մասին մանրամասները, եւ ոչ միայն, վաղը 17.30, դիտեք Առաջին ալիքի Երեւան հաղորդան ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: