Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

100-ի կանոնը` մարքեթոլոգների համար. ինչ սկզբունքով են գովազդում զեղչերը

Վերադարձ լուրերի բաժին

15:14 , 25 Փետրվար 2018

Որոշ զեղչային առաջարկներ  ներկայացված են լինում դոլարով, իսկ որոշները՝ տոկոսով, օրինակ՝ 5 դոլար, կամ էլ 50 %: Կարո՞ղ է արդյոք զեղչի թվային, կամ տոկոսային ներկայացնելն ազդել մարդու ընկալման վրա։ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, այսպես կոչված, 100-ի կանոնի մասին:

* * *

Վերցնենք 20 %-անոց զեղչը։ Եթե 25 դոլարանոց շապիկ ենք վաճառում, ապա ավելի լավ է գրել 20 % զե՞ղչ, թե՞ 5 դոլար զեղչ։ Կամ էլ եթե 2000 դոլանոց նոթբուք եք վաճառում, ավելի լավ է գրել 20 % զե՞ղչ, թե՞ 400 դոլար։ Իրականում երկուսն էլ նույն բանն են արտահայտում, բայց ո՞րն է ավելի մեծ ազդեցություն ունենում հաճախորդի վրա։

Հետազոտությունները ցույց են տվել, որ զեղչը թվային, թե տոկոսային ներկայացնելը կախված է ապրանքի արժեքից, այսինքն՝ եթե ապրանքի գինն էժան է, ապա 20 % զեղչն ավելի գրավիչ է լինում, քան 5 դոլար զեղչը։ Բայց եթե ապրանքի գինը բարձր է, ապա այդ 20 %-ն այդքան էլ գրավիչ չի լինում և գումարային զեղչն է տպավորիչ, օրինակ՝ 2000 դոլարանոց ապրանքի դեպքում ավելի տպավորիչ է 400 դոլար զեղչը, քան 20 %-ը, ճի՞շտ է։ Համակարգիչների, տեխնիկայի և նմանատիպ ապրանքների դեպքում գումարային զեղչն իսկապես ավելի գրավիչ է լինում, քան տոկոսայինը, Վեգայում այդպես են անում։

Սա կոչվում է 100-ի կանոն, որն իրենից ներկայացնում է հետևյալը՝ եթե ապրանքի գինը 100 դոլարից ցածր է, ապա զեղչը պետք է ներկայացնել տոկոսներով, իսկ եթե ապրանքի գինը 100 դոլարից բարձր է, ապա տեղի է ունենում հակառակ պռոցեսը, զեղչը պետք է ներկայացնել թվով։

Կարդացեք նաև՝ Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: