Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակում հայտարարվել են առաջին հաղթողները

Վերադարձ լուրերի բաժին

14:38 , 10 Սեպտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները, որը մեկնարկել էր Բանկի ամենաակտիվ վարկային քարտապանների համար: Առաջին հաջողակների անուններն արդեն հայտարարվել են` յուրաքանչյուրը ստացել է 100,000 ՀՀ դրամ մրցանակ: Ակցիան մեկնարկել է 2019 թվականի հունիսի 1-ին և կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

Ակցիայի պայմանների համաձայն, նշված ժամանակահատվածում, օգտվելով վարկային քարտից և առավելագույնն օգտագործելով քարտի վարկային սահմանաչափը, Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները կունենան հնարավորություն ստանալու դրամական պարգևներ` ամսական 100,000 ՀՀ դրամի չափով:

Ակցիայի ընթացքում՝ յուրաքանչյուր ամսվա վերջում, Բանկը որոշում է երկու «հաջողակներին», ովքեր առավելագույն չափով օգտագործել են իրենց վարկային սահմանաչափը: «Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կարող են դառնալ ինչպես Բանկի նոր, այնպես էլ գործող հաճախորդները՝ քարտի սահմանաչափը չօգտագործած վարկային քարտերի քարտապաններ: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հորդորում է ավելի ակտիվ օգտագործել վարկային քարտերի սահմանաչափը՝ ամսական 100,000 ՀՀ դրամի չափով մրցանակ ստանալու նպատակով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: