Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը` մասնագիտական կողմնորոշման միջոց

Վերադարձ լուրերի բաժին

23:30 , 10 Սեպտեմբեր 2019

Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի իրենց հասակակիցները, եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Ընկերության կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:

IMG_3110

Ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի և սպասարկման կենտրոններում: Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապես՝ ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը:

IMG_3122

«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա և կարող է որոշիչ դեր կատարել՝ ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձևավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը և կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենա՛ք սխալվելուց, փորձեք լինել հետևողական, պատասխանատու, աշխատասեր և համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանիները ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով և ինտերակտիվ հարց ու պատասխանով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3: Մաս 1:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: