Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին

Վերադարձ լուրերի բաժին

19:26 , 10 Հուլիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից: Վարկի տրամադրման որոշումը կայացվումը է առավելագույնս կարճ ժամկետներում, պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ, իսկ գործարքի ձևակերպման համար նոտարական վավերացում չի պահանջվում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հայաստանյան շուկայում աննախադեպ ծառայություն` վարկային հայտի ներկայացումից ոչ ավելի, քան 30 օր առաջ ՀՀ ներկրված ավտոմեքենաների վարկավորում։

Հոգ տանելով իր հաճախորդների մասին, վարկի գործողության ողջ ընթացքում Բանկն իրականացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն, որոշ դեպքերում նաև հաճախորդի անձնական ապահովագրություն: Վարկառուի ամսական վարկային բեռը նվազեցնելու նպատակով՝ Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի գնում ՀՀ այլ բանկերից և վարկային կազմակերպություններից, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին տեղափոխել իր գործող ավտովարկը ՎՏԲ-Հայաստան Բանկ և զգալիորեն կրճատել ամսական վարկային բեռը: ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ հնարավոր է ձևակերպել՝ սկսած 10% կանխավճարից, տարեկան 12% -14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 18% -24%), 500.000-ից 28 միլիոն ՀՀ դրամի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։