Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ վարկավորմանը կուղղվեն նոր միջոցներ

Վերադարձ լուրերի բաժին

16:03 , 10 Փետրվար 2020

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև բանկի՝ Հայաստանում իրականացված և նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցերը:

IMG_7447

Հանդիպումից հետո Դմիտրի Պանկինը ներկայացրել է նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարությունը, որին հրավիրված էին հայաստանյան մամուլի ներկայացուցիչները: Դմիտրի Պանկինը նշել է, որ Հայաստանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աշխատանքի համար առկա են բարենպաստ պայմաններ, շեշտելով, որ բանկերը գտնվում են հուսալի վերահսկողության ներքո, վերջիններիս ֆինանսական վիճակը հստակ ու կանխատեսելի է: Բանկի նախագահը հավելել է, որ նման ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել Հայաստանում:

Միջոցառման ավարտին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսված միջոցները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։