Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 փաստ, որի մասին չի խոսվել

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել:

1. 7.5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական՝ ներառյալ ապահովագրական, բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը:

2. Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների, ոլորտի ցուցանիշները տպավորիչ չեն: 2019 թ.-ի 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսության ոլորտում 4.8% նվազում է գրանցվել, անասնաբուծության ոլորտում անկումը կազմել է 2.2%, իսկ բուսաբուծության ոլորտում՝ 7%:

3. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019 թ.-ի 9 ամիսներին նվազել են՝ կազմելով 185.7 մլն ԱՄՆ դոլար: Ավելին, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը (ստացումների և մարումների տարբերություն) կրճատվել են մոտ 47%-ով` կազմելով 32.6 մլրդ դրամ:

4. Պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են գրեթե 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելի քան 60%-ով: Կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում կատարվող կապիտալ ներդրումներ են` ստեղծելով նախադրյալներ երկարաժամկետ տնտեսական աճի համար:

5. 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել:

6. Թեև արտահանման դրական միտումներ են արձանագրվել, այնուհանդերձ 2019 թ. հունվար-սեպտեմբերին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7.7%` շեղվելով իր երկարաժամկետ կայուն 6.9% մակարդակից:

7️. ՀՀ պետական պարտքը 2019 թ. ընթացքում աճել է մոտ 6%-ով կամ 402 մլն դոլարով:

8. Թեև 2018 թ. ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է 2017 թ. համեմատ 2.2%-ային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, այնուհանդերձ խորացել է բնակչության բևեռացումն՝ ըստ սպառման և եկամուտների հավասարության (Ջինիի գործակից): 2020 թ. գործող համահարթ եկամտային հարկը կնպաստի անհավասարության խորացմանը:

9. Գնաճը շեղվել է իր թիրախային նպատակային ցուցանիշից: 2019 թ. ցածր գնաճային միջավայրը պայմանավորված է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության անկման հետ, որը կարգավորելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը անցյալ տարվա սեպտեմբերին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով՝ փորձելով խթանել տնտեսական ակտիվությունը:

10. Եվ վերջապես ուշագրավ է, որ 2020 թ. պետական բյուջեի ծախսային ուղղությունները դիտարկելիս՝ յուրաքանչյուր ոլորտի համար հիմք են հանդիսացել 2017-2019 թթ. համեմատականը: Բացառություն է կազմում միայն պաշտպանության ոլորտը, որտեղ 2019 թ. հետ համեմատություն չի կատարվել: Թերևս այն պատճառով, որ 2020 թ. աճող բյուջեում ոլորտին հատկացվող ծախսերը 2019 թ. համեմատ ոչ թե ավելացել, այլ նվազել են գրեթե 3 մլրդ դրամով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։