Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:04 , 18 Սեպտեմբեր 2017

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին։  Այլ կերպ ասած, 10 տարի անց բավարար չափով սնունդ չի լինի՝ երկրագնդի բնակչությանը կերակրելու համար։ Ինչպես գրում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը, նման կարծիք ունի Gro Intelligence-ի հիմնադիր և ղեկավար Սառա Մենկերը։

Բոլորը արդեն վաղուց գիտեն, որ շուտով կհասնենք մի այնպիսի կետի, երբ մարդկանց թիվն ավելի մեծ կլինի, քան նրանց կերակրելու համար անհրաժեշտ սնունդը։ 2050 թվականին աշխարհի բնակչության թիվը կհասնի 9.1 միլիարդ մարդու։ ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կանխատեսումներով՝ այդ ժամանակ անհրաժեշտ կլինի արտադրել 70%-ով ավելի շատ սնունդ, քան այժմ։

Հենց 2050 թվականն է սովորաբար հիշատակվում FAO-ի և Oxfam-ի կողմից՝ որպես սննդի ապահովման կրիտիկական կետ։

Սակայն սննդային ապահովության հետ կապված այս տեսակետի թույլ կետը, ըստ Մենկերի, այն է, որ դրանում հաշվի է առնվում սննդի քաշն ու ծավալը, այլ ոչ սննդային արժեքը։

Տանզանիայում անցկացված TEDGlobal միջոցառման ժամանակ մասնակիցներից մեկը Մենկերին հենց այդ հարցը տվեց՝ ինչո՞ւ է սննդի մասին խոսվում միայն քաշի տեսանկյունից։ «Որովհետև այդպես ավելի հեշտ է։ Այն, ինչի մասին պետք է իրոք մտածել, սննդային արժեքն է, որովհետև նույն քաշն ունեցող մթերքները կարող են տարբեր սննդային արժեքներ ունենալ», – պատասխանեց Մենկերը։

Գիտնականը պնդում է, որ հարցը սննդային արժեքի տեսանկյունից դիտարկելու դեպքում արդե՛ն իսկ կարելի է ասել, որ սննդային ապահովության հարցն ավելի սուր է, քան թվում է։ Չինաստանում, Հնդկաստանում և աֆրիկյան երկրներում բնակչության թվի հետագա ավելացումն ու տնտեսական աճը է՛լ ավելի ընդգծված են դարձնելու այս միտումը, քանի որ այս երկրները ավելի շատ սնունդ են ներկրելու։ Ըստ Մենկերի, արդեն 2023 թվականին այս երկրների բնակչությունը կկանգնի սննդային դեֆիցիտի առաջ։

2023 թվականին Չինաստանի, Հնդկաստանի և Աֆրիկայի բնակչությունը կկազմի աշխարհի բնակչության կեսը։ Աֆրիկան արդեն իսկ սնունդ է ներմուծում։ Հնդկաստանը, որ ներկայումս կարողանում է ինքնուրույն բավարարել սննդի պահանջարկը, 2023-ից ստիպված կլինի ներկրել։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այստեղ բնակչության աճի տեմպը աստիճանաբար դանդաղում է, սակայն 20-ականներին այս երկրում սպառվող սննդամթերքը կշարունակի աճել (կալորիականության առումով)։ Մենկերը նշում է, որ վերջին տարիներին չինացիները սկսել են ավելի շատ միս օգտագործել, հատկապես՝ բարձր կալորիականություն ունեցող կարմիր միս։ Նա կանխատեսում է, որ այս միտումը շարունակվելու է։

2023 թվականին, եթե անգամ Եվրոպայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների ամբողջ սննդային ավելցուկը գնա Չինաստան, Հնդկաստան և Աֆրիկա, միևնույն է՝ ըստ Մենկերի դա բավարար չի լինի։ Իսկ դրանից 4 տարի անց` 2027 թվականին, սննդային դեֆիցիտը կկազմի 214 տրիլիոն կալորիա։

Որպեսզի պարզ լինի, թե 214 տրիլիոն կալորիան որքան է, Մենկերը նշում է, որ դա համարժեք է 379 մլրդ հատ Big Mac համբուրգերի։  McDonald’s-ը իր գոյության ընթացքում այդքան համբուրգեր չի արտադրել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս անել, որ բոլոր սառնարանների մեջ հաճախորդը հենց ձերը բացի (ֆոտո)

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր օրինակ է ներկայացրել

Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները

Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։

Ամենից շատ միլիարդատերեր տված 10 ամերիկյան բուհերը. Forbes

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր