Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 հետաքրքիր փաստ՝ Սինգապուրի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:50 , 12 Օգոստոս 2018

1. Սինգապուրը նախկինում կոչվել է Տեմասեկ, որը թարգմանաբար նշանակում է ծովի քաղաք։

2. Սինգապուրը Ասիայի ամենաքիչ կոռումպացված և աշխարհի 5-րդ քիչ կոռումպացված երկիրն է։

3. Սինգապուրը աշխարհի երրորդ երկիրն է՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ։

4. Նոյեմբերի 7-ը Սինգապուրում նշվում է որպես ծառ տնկելու օր։ Այն մեծ տոն է, և բոլորը՝ երկրի վարչապետից սկսած, այդ օրը ծառ են տնկում։

5. Սինգապուրում երեխաների տոնը երկու անգամ են նշում։ Մի անգամ նշվում է մինչև 12 տարեկան երեխաների տոնը, մյուս անգամ՝ 12-ից բարձր պատանիների։

6. Սինգապուրում արգելվում է փողոցում ծամոն ծամել։ Ձեզ կտուգանեն, եթե չապացուցեք, որ ծամում եք բժշկական նպատակներով։

7. Սինգապուրում գործում է շենքերի բարձրության սահմանափակում՝ առավելագույնը 280մ։ Սինգապուրում 3 շենք կա, որ ուղիղ 280մ բարձրություն ունեն։

8. Սինգապուրի Changi օդանավակայանը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկը։

9. Բացի հիմնական կղզուց՝ Սինգապուրի կազմի մեջ են մտնում ևս 63 փոքր կղզիներ, որոնց մեծ մասը բնակեցված չէ։

10. Սինգապուրում ամենաշատ ծնունդները գրանցվում են հոկտեմբեր ամսին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:

«Բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում». Վարդան Արամյան (Sputnik Արմենիա)

27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի)