Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 հետաքրքիր փաստ՝ միմյանց թշնամի խոշոր ընկերությունների մասին (ֆոտո)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

20:53 , 10 Օգոստոս 2016

Հայտնի ընկերություններից շատերի համար թեժ մրցակցությունը վերածվել է իսկական թշնամության։ Ու դա արտացոլվում է շատ հաճախ անհեթեթ թվացող փաստերում, որոնցից մի քանիսը ստորև կներկայացնենք։

1. Nike-ը, Reebok-ը և Մայքլ Ջորդանը

1992 թվականին Nike-ի և Reebok-ի միջև մրցակցությունը հասել էր իր պիկին՝ անհարմար վիճակի մեջ դնելով հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին։ Այդ տարվա Օլիմպիական խաղերին մասնակցող ԱՄՆ բասկետբոլի հավաքականի մարզահագուստը պատրաստել էր Reebok-ը և դրա վրա զետեղել իր լոգոն։ Reebok-ում հույս ունեին, որ ավելի քան 3 մլրդ մարդ կտեսնի իրենց լոգոն՝ Ջորդանի ուսին։ Սակայն բասկետբոլիստը այդ ժամանակ հանդիսանում էր Nike-ի պաշտոնական դեմքը և չէր պատրաստվում գովազդել մրցակից ընկերությունը։ Նա ելքը գտավ. մեդալը ստանալու ժամանակ Ջորդանը ուսին էր գցել ամերիկյան դրոշը՝ ծածկելով Reebok-ի լոգոն։

01-jordan

2. McDonald’s-ը արգելեց 5-ամյա աղջկնակին հայտնվել իր ցանցի ռեստորաններում

1980-ականներին ապագա դերասանուհի Սառա Միշել Գելլարը նկարահանվեց Burger King-ի գովազդային հոլովակում, որում ասվում էր, որ Burger King-ի բուտերբրոդները 20%-ով ավելի շատ միս են պարունակում, քան McDonald’s-ինը։ Ի պատասխան՝ McDonald’s-ը ոչ միայն դատի տվեց իր մրցակցին, այլև արգելեց Սառային հայտնվել իր ցանցի ռեստորաններում։ Աղջիկն այդ ժամանակ ընդամենը 5 տարեկան էր։

Macdonalds

3. Apple-ի խնդիրը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ընտանիքում

Երբ Գեյթսի երեխաները Մելինդա Գեյթսից (Բիլ Գեյթսի կինը) խնդրեցին իրենց համար iPod գնել, նա պատասխանեց, որ iPod-ի փոխարեն կարելի է օգտագործել Microsoft-ի արտադրության Zune նվագարկիչները։ Ամենայն հավանականությամբ, այդ արգելքը արդեն վերացել է, քանի որ Zune դեռ չորս տարի առաջ դուրս է եկել արտադրությունից։

03-Apple

4. Ford-ն ու GM-ը 100 տարուց ավելի պատերազմի մեջ են

Երբ Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին իմացավ, որ մրցակից General Motors-ի ղեկավարը ապրում է հարևանությամբ, նա իր որդուն ասաց, որ իրենց հարևանը վատ մարդը՝ աշխատում է «սխալ» ընկերությունում։ Ֆարլիի որդին Հելոուինի տոնին այցելեց GM-ի տնօրենին և հոր խոսքերը հիշելով՝ հայտարարեց, որ «Շևրոլեն անհաջողակների համար է»։ Ասում են՝ հոր հպարտությանը չափ ու սահման չկար։

04-ford-gm

5. Նա, ում անունը չեն բարձրաձայնում

Coca-Cola-ի փոխախագահը մի գեղեցիկ օր վիճեց ընկերության սեփականատերերի հետ և հեռացավ ընկերությունից։ Սակայն սա դեռ ամենը չէ. նա բավականին բարձր պաշտոնի նշանակվեց Pepsi-ում։ Coca-Cola-ի աշխատակիցներն այդ քայլը այն աստիճանի դավաճանական էին համարում, որ որոշ ժամանակ մրցակից ընկերության անունը չէին արտասանում՝ փոխարենը օգտագործելով «հրահրիչ» և «թշնամի» բառերը։

cola-pepsi

6. Adidas-ի և Puma-ի հակամարտությունը քաղաքը բաժանեց 2 ճամբարների

Գերմանական Հերցոգենուրախ քաղաքում հիմնադված այս ընկերությունները հիմնադրվել են 2 հարազատ եղբայրների կողմից, որոնց ջրերը մի առվով չէին հոսում։ Քաղաքի բնակիչներից շատերն աշխատում էին կամ Adidas-ում, կամ Puma-ում։ Մրցակցությունը այն աստիճանի էր սրվել, որոշ տեղական որոշ խանութներ և ռեստորաններ սպասարկում էին միայն «ճիշտ» բրենդի մարզակոշիկներ հագած մարդկանց։ Ընկերություններն իրենց աշխատակիցներին արգելում էին ամուսնանալ մրցակից ընկերության աշխատակիցների հետ։

06-Puma

7. Visa և Mastercard քարտերի չստացված համագործակցունը

Ընկերությունները որոշել էին միավորել ջանքերը և միասին թողարկել «Entree» դեբետային քարտերը։ Դա թույլ չտրվեց, քանի որ հակամենաշնորհային օրենքի խախտում էր։ Սակայն մինչև այդ խախտումը հայտնաբերելը ընկերություններն արդեն գրեթե հրաժարվել էին համատեղ նախագծից, քանի որ չէին կարողանում պայմանավորվել՝ ում լոգոն պետք է զետեղված լինի քարտերի վրա։

Visa-Master

8. Philip Morris-ը խաբեց R.J Reynolds-ին՝ ստիպելով հսկայական գումարներ ծախսել գովազդի վրա

1990-ականների սկզբին Philip Morris ծխախոտագործական ընկերությունը կտրուկ իջեցրեց Marlboro-ի գինը և հայտարարեց, որ մեծացնում է գովազդային բյուջեն ԱՄՆ-ում։ Մրցակցից ետ չմնալու համար R.J. Reynolds ընկերությունը, առանց ծանրութեթև անելու, իրենց արտադրանքը գովազդելու համար ծախսեցին մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Իսկ Philip Morris-ը ԱՄՆ-ում գովազդային արշավ զարգացնելու փոխարեն 800 մլն դոլար ծախսեց՝ Արևելյան Եվրոպայի շուկա մտնելու և ամրանալու համար։ R.J. Reynolds-ը այլևս չէր կարող հուսալ, որ կկարողանա Philip Morris-ի հետ մրցակցել եվրոպական շուկայում։

12-Philip-Morris

9. Energizer-ն ու Duracell-ը պայքարում էին նապաստակների համար

Էլեկտրական մարտկոցներ արտադրող Duracell ընկերությունը առաջինն է օգտագործել նապաստակին՝ որպես ընկերության խորհրդանիշ։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա՝ նապաստակի հեղինակային իրավունքները պատկանում են Energizer-in: Duracell կարող է նապաստակի կերպարն օգտագործել միայն ԱՄՆ տարածքից դուրս։

Energizer-Duracel

10. CVS հայտնվում է այնտեղ, որտեղ ձեռտնու չէ Walgreens-ին

CVS դեղագործական ընկերությունը հայտնի է նրանով, որ մշտապես դեղատներ է բացում Walgreens դեղատների կողքին։ Նրանք անգամ օգտագործում էին Walgreens-ի կողմից պատենտավորված տեխնոլոգիան, որը գնորդներին թույլ էր տալիս դեղատոմսով լրացուցիչ դեղորայք ստանալ՝ սմարթֆոնի օգնությամբ։ Walgreens-ը, իհարկե, դրա համար դատի է տվել մրցակցին։

CVS

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]