Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10-ը ուղեգիր Եվրոպա՝ Կոնվերս բանկի #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի շրջանակում

Վերադարձ լուրերի բաժին

13:01 , 03 Ապրիլ 2019

Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի մեկնարկի մասին:

«Այս աննախադեպ ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում, ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ՝ կատարել անկանխիկ գնումներ Վիզա վճարային քարտերով, կուտակել Աստղեր և մասնակցել եվրոպական 10-ը քաղաք՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ,Վ իենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10-ը ուղեգրի (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար) խաղարկությանը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է Visa վճարային քարտերով կատարել առնվազն 200.000 դրամի անկանխիկ գնում՝ ՊՕՍ տերմինալների միջոցով, հավաքել առավելագույն քանակով Աստղեր և մասնակցել վիճակահանությանը»,- ասել են Կոնվերս Բանկում:

Եվրոպա ուղեգրերը նախատեսված են առավելագույն հանրագումարային քանակով Աստղեր կուտակած 10-ը անձանց համար, որոնք ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ վիճակահանությամբ կընտրեն ճամփորդական իրենց ուղղությունը: Բանկում հավելել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում Վիզա վճարային քարտերից, սակայն Ակցիային մասնակցելու ցանկություն ունեն, կարող են այդ քարտատեսակը Կոնվերս Բանկում ձեռքբերել 50 տոկոսով զեղչված սակագնով:

Սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից իրականացվող 5-րդ լոյալության ակցիան է: Հաճախորդների խրախուսման նպատակով՝ տարեսկզբից Բանկն իրականացրել է երկու քեշբեք ակցիա՝ նվիրված Սիրահարների և Կանանց տոներին: Woman’s քարտապանների համար ներկայում ընթացող խրախուսման ակցիայի շրջանակում խաղարկվում է 3 ուղեգիր (յուրաքանչյուրը ՝ նախատեսված երկու անձի համար) դեպի Շրի Լանկա: Բանկի Մաստերքարդ քարտապանները հնարավորություն ունեն մասնակցել նաև Փարիզ՝ Դիսնեյ Լենդ ընտանեկան ուղեգրի (4 անձ) խաղարկությանը, որը կազմակերպելու է Մաստերքարդ վճարային համակարգը:

Ակցիայի մանրամասները,Աստղերի հաշվարկման կարգը և ուղեգրի ծածկույթը՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/29/visatoeurope/ հղումով:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: