Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

00:01 , 19 Սեպտեմբեր 2017

Գաղտնիք չէ, որ ֆեյսբուքն ու իրականությունը խիստ տարբերվում են։ Այդ թվում և հատկապես՝ Հայաստանում։

Մենք որոշել ենք գծապատկերների ձևով ներկայացնել ֆեյսբուքի հայկական տիրույթի առանձնահատկությունները։

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

1. Ինչու են որոշ օգտատերեր իրենց կարդացած գրքերի կամ դիտած ֆիլմերի վերնագրերը ֆեյսբուքում անգլերենով գրում

FB-01

2. Որակյալ և ոչ որակյալ լրատվական նյութերի համեմատականը

Որքան շատ են քննադատությունները՝ նյութի անորակ, սկանդալային լինելու վերաբերյալ, այնքան շատ են այն կարդում։

FB-02

3. Կոմպենտենտությունը և ֆեյսբուքյան ակտիվությունը

Կան մարդիկ, ովքեր ինչ-որ հրաշքով հաջողացնում են իրենց հույժ կարևոր կարծիքը գրել ցանկացած գրառման տակ և ցանկացած ժամի։ Ընդ որում, առարկություն չհանդուրժող, ինքնավստահ և ագրեսիվ ոճով (այս թեմայով կարող եք ծանոթանալ Դաննինգ-Կրյուգերի էֆեկտին՝ տգիտության և ինքնավստահության կապի մասին)։

FB-03

4. Նեգատիվը՝ հայկական և ոչ հայկական ֆեյսբուքում

FB-04

5.  «Գիտակները»՝ ֆեյսբուքում

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներին և մեկնաբանություններին հետևելով՝ կարելի է մտածել, որ նրանք բարձրակարգ մասնագետներ են բոլոր ոլորտներում՝ գինեկոլոգիայից մինչև իրավաբանություն և քվանտային ֆիզիկա։

FB-05

6. Սովորեցնողների առատությունը

Մարդը սիրում է սովորեցնել։ Հայերը՝ առավելևս, հայերը ֆեյսբուքում՝ է՛լ ավելի շատ։ Մոտիվացնող ստատուսներ, խորհուրդներ, թրեյնինգներ… Կարելի է կարծել, որ բնակչության 90%-ը սովորեցնում է մնացած 10%-ին։

FB-06

7.  «Առյուծները»՝ համակարգչի ետևում

Վիրտուալ տարածքում որոշ օգտատեր դառնում են աշխարհի ամենահամարձակ մարդիկ՝ հայհոյելով ում ցանկանան կամ կոչ անելով գրավել Բաքուն։ Իսկ երբ օգտատերը կեղծ (ֆեյք) պրոֆիլով է, որի ինքնությունը հնարավոր չէ պարզել, ապա համարձակությունը աներևակայելի չափերի է հասնում։

Համարձակության աստիճանը՝ 1-ից 10 բալանոց սանդղակով

FB-07

8. Իշխանություն / ըննդդիմությունը՝ ֆեյսբուքում և իրական կյանքում

FB-08

9. Ինչպես են իրենց նախընտրում կոչել ֆեյսբուքյան էջերի պատասխանատուները

FB-09

7.  Ֆեյսբուքյան «սռաչերի» պիկերը

Ինչպես երևում է, մենք տոն օրերը չենք սիրում։ Կամ սիրում ենք տոնել՝ անխնա քննադատելով և արժեզրկելով ամեն ինչ։

FB-10

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին