Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

10 ամենաանհեթեթ կանխատեսումները՝ գիտության և տեխնիկայի մասին (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 11 Սեպտեմբեր 2017

Հայտնի գիտնականները տարբեր ժամանակներում փորձել են կանխատեսել գիտատեխնիկական առաջընթացն ու հնարավոր զարգացումները։ Եվ հաճախ նրանց կանխատեսումները այնքան կտրված են իրականությունից, որ այժմ ծիծաղելի են թվում։
Popmech.ru-ն առանձնացրել է 10 ամենաանհեթեթ կանխատեսումներն ու ենթադրությունները։

* * *

01

«Անհնար է ստեղծել օդից ծանր թռչող սարքեր», – 1895 թվականին ասում էր լորդ Քելվինը (Ուիլյամ Թոմսոն): Նա հայտնի է նաև այլ արտահայտություններով, օրինակ՝ «Ռադիոն ապագա չունի» կամ «Ռենտգենյան ճառագայթումը շառլատանություն է»: Ուշագրավն այն է, որ Քելվինը լավ ֆիզիկոս և մեխանիկ էր, սակայն կանխատեսումներ անելը նրա մոտ հաջող չէր ստացվում։

02

«Քանի որ ավտոմոբիլները գործնականում հասել են իրենց զարգացման պիկին, ապագայում լուրջ բարելավումներ պետք չի սպասել», – նշվում էր Scientific American-ի՝ 1909 թվականին լույս տեսած հոդվածում։ Մեկնաբանություններն ավելորդ են։

03

«Ո՞ւմ է պետք լսել դերասանների ձայնը»,- 1926 թվականին ասում էր Warner Brothers ընկերության հիմնադիրներից մեկը՝ Հարրի Ուորները։ Այս արտահայտությունը Հարրին հնչեցրեց այն ժամանակ, երբ նրա կրտսեր եղբայրը՝ Սեմ Ուորները, առաջարկեց ֆիլմերում օգտագործել սինխրոն խոսք։

Չնայած Հարրիի սկեպտիցիզմին, Warner Brothers-ը արդեն հաջորդ տարի թողարկեց սինխրոն ձայնով առաջին ֆիլմը՝ «Ջազի երգիչը», որն իսկական հեղափոխություն էր կինոյում։

04

«Որևէ պատճառ չկա՝ մտածելու համար, որ որևէ մեկը տնային համակարգչի կարիք կունենա»,- ասում էր Digital Equipment Corporation ընկերության հիմնադիր Քեն Օլսենը։

Հարկ է նշել, որ Օլսենի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից դուրս. իրականում նա խոսում էր «սուպեր-համակարգչի» մասին, որը կկառավարեր տնային բոլոր գործերը՝ սնունդ պատրաստել, կարգավորել տան ջերմաստիճանը և այլն։

05

«Ատոմային էներգիա ստանալը անհնար է, որովհետև դրա համար անհրաժեշտ է սովորել ճեղքել ատոմի միջուկը», – ասում էր Ալբերտ Էյնշտեյնը 1932 թվականին։

Դե ինչ, երբեմն հանճարներն էլ սխալվում։ Չնայած սրան՝ Էյնշտեյնը մի քանի տարի անց նամակով դիմեց ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին՝ խնդրելով ատոմային ռումբի մշակման աշխատանքներ սկսել, քանի դեռ նացիստական Գերմանիան չի հասցրել դա անել։

06

«Ինքնաթիռները զվարճալի խաղալիքներ են, սակայն պատերազմի ժամանակ դրանք ոչ մի օգուտ չեն տա», – 1911 թվականին ասում էր ֆրանսիացի ռազմական գործիչ Ֆերդինանդ Ֆոշը։ Ուշագրավն այն է, որ մի քանի տարի անց՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, դաշնակցային զորքերի հրամանատարությունը ստանձնած Ֆոշը ամենևին չէր խուսափում օգտագործել ավիացիան։

07

«Առանց լարի երաժշտական արկղը եկամուտ չի կարող բերել։ Ո՞վ կցանկանա վճարել՝ ստանալու համար հաղորդագրություններ, որոնք ուղարկված են ոչ մի տեղ»: Սա մի հատված էր 1920 թվականին Դավիդ Սարնովին ուղարկված պատասխանից։ ԱՄՆ ռադիոհեռարձակման ոլորտի հիմնադիրներից մեկը՝ Սարնովը, այդ նամակով խնդրել էր ֆինանսավորել ռադիոհեռարձակման կազմակերպումը։

Այն ժամանակ քչերն էին կանխատեսում, որ հեռուստատեսությունն ու ռադիոն ապագայում կարող են ցնցող հաջողություն ունենալ։ Դավիդ Սարնովն այդ քչերից մեկն էր, դրա համար էլ հիմնեց RCA-ը և NBC-ն։

08

«Երբ համաշխարհային ցուցահանդեսն ավարտվի, բոլորը կմոռանան էլեկտրական լուսավորության մասին և այլևս երբեք չեն հիշի»,- 1878 թվականին ասում էր Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էրասմուս Վիլսոնը։ Գիտնականին նոր տեխնոլոգիան չէր տպավորել։

09

«Համաշխարհային կլիման արագ փոխվում է։ Գիտնականները համոզված են, որ վաղ թե ուշ մեզ սպասում է գլոբալ սառեցում», – սա մի հատված էր՝ 1975 թվականի մայիսի 21-ին New York Times-ում տպագրված հոդվածից։

Մեծ հաշվով, իհարկե, կանխատեսումը ճիշտ է. նոր սառցե ժամանակաշրջանը մի օր վրա կհասնի։ Սակայն 70-ականներին գիտնականները վստահ էին, որ դրան պետք է սպասել շատ շուտով՝ առաջիկա տասնամյակներին։

10

«Որևէ հավանականություն չկա, որ ԱՄՆ-ի կապի արբանյակները երբևէ կօգտագործվեն հեռախոսային կապի ապահովման, ռադիո կամ հեռուստատեսային հեռարձակման նպատակներով», – 1961 թվականին ասում էր ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի ներկայացուցիչ Թունիս Քրեյվենը։

Առաջին կոմերցիոն արբանյակը երկրի ուղեծիր դուրս բերվեց 1965 թվականին, որին հետևեցին հազարավոր այլ արբանյակներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

2000 տարվա տնտեսական պատմությունը՝ 1 գծապատկերում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաքրքիր գծապատկեր է կազմել՝ ներկայացնելով առավել խոշոր տնտեսությունների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը։