Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կես մլն զբոսաշրջիկ. որ երկրներից են ավելի շատ այցելում Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

20:35 , 31 Օգոստոս 2016

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում
ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1 501 118 զբոսաշրջիկ։

2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 2.4%-ով:

2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ.  2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների
տվյալների, 2016թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.3%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.4%-ը` ԵՄ երկրներին և 50.3%-ը` այլ երկրներին:

Ըստ երկրների, զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է Ռուսաստանից՝ ընդհանուր թվի 22.3%-ը։ Թեպետ պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ ՌԴ-ից Հայաստան այցելողների թիվը նվազել է 11.6%-ով։

ԱՄՆ-ից Հայաստան այցելողների թիվը նույնպես նվազել է 21.1%-ով։ Չնայած սրան՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակով ԱՄՆ-ն երկրորդ տեղում է (13.4%)։

2016 թվականի առաջին կիսամյակում զգալի չափով՝ 50.2%-ով աճել է Իրանից ժամանող զբոսաշրջիկների թիվը։ Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, Իրանն ապահովել է ՀՀ այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվի 12.2%-ը։

tourist-country

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: