Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1.5կգ ոսկին փորձել են Թուրքիայից Հայաստան տեղափոխել հագուստի պարկերի մեջ. ՖՆ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:43 , 24 Դեկտեմբեր 2015

Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, զննման արդյունքում քաղաքացուն պատկանող ավելի քան 100կգ քաշով հագուստի պարկերի մեջ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1529 գրամ: Ընթացիկ տարում մյուս խոշոր բացահայտումներն առնչվել են թմրանյութերի մաքսանենգ տարանցմանը:

Ստանալով օպերատիվ տեղեկություններ՝ վարչության աշխատակիցները կինոլոգիական ծառայության շների միջոցով մանրակրկիտ զննման են ենթարկել փոստային բաժանմունքով արտահանման ենթակա ծանրոցը՝ հայտնաբերելով խնամքով թաքցված ավելի քան 3կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել էր կանխել 1.5կգ «ափիոն» տեսակի թմրանյութի արտահանման փորձը:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ