Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1, 3, 5, 7… Կենտ թվերի ազդեցությունը բիզնեսում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

23:53 , 11 Մարտ 2018

Բիզնես խորհրդատու Ռոման Տարասենկոյի համոզմամբ՝ կենտ թվերն ավելի լավ են ազդում մարդու հոգեբանության վրա, քան զույգերը։

«Չգիտեմ, անբացատրելի է, բայց մարդիկ ավելի լավ են դիտարկում զրոյից առաջ կենտ թվերով գները, քան զույգ։

Օրինակ՝ ապրանքի գինը 27 000-ի դեպքում ավելի գրավիչ է, քան 26 000, 150-ն ավելի գրավիչ է, քան 140-ը։ Միգուցե սրա պատճառը կապված է հեքիաթների հետ, որտեղ 3, 5, 7 թվերը կախարդական են համարվում և լավ տպավորվում են մեր ենթագիտակցության մեջ», – ասում է Տարասենկոն։

Ռոման Տարասենկոյի գրառումը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը։ Նա նաև խորհուրդ է տալիս փորձել սա բիզնեսում՝ խոստովանելով, որ ինքը սեփական բիզնեսում այդպես է արել՝ առանց այդ մասին կարդալու։

Կարդացեք նաև՝  Ինչու է Starbucks-ը մատակարարներին ավելի թանկ վճարում սուրճի համար, քան մյուս գնորդները

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։