Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1 միլիարդ դրամը վերաբերում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

17:58 , 07 Ապրիլ 2020

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների ֆեյսբուքյան զրույցի ընթացքում կառավարության ղեկավարի հնչեցրած որոշ տվյալների վերաբերյալ: Պարզաբանման մեջ, ասված է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի ֆեյսբուքյան ասուլիսում արած հայտարարության հետ կապված, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ, տարբեր անձանց կողմից ներկայացվում են մանիպուլյատիվ մեկնաբանություններ և տեղեկատվություն:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների:

Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած` բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների պարգևատրման համար պետական բյուջեով նախատեսվել են հատկացումներ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, որոնք հատկացվում են պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ սկսած ամենակրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանցից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով: Այսինքն, պարգևավճարները տրամադրվում են մեր հազարավոր քաղաքացիներին: Ընդհանուր առմամբ, այո, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ, որի ընդամենը նվազագույն մասն է միայն ուղղվում բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների պարգևատրմանը:

Վարչապետը բազմիցս հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից հետո՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է։

Հորդորում ենք այս և այլ հարցերի շուրջ զերծ մնալ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և կեղծ տեղեկատվություն ներկայացնելուց:

Երեկ ուղիղ եթերում վարչապետն ընդգծել էր, որ իր որոշմամբ մարտ ամսվա համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել:

Այնուամենայնիվ, անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը պարգևավճարների հաշվին՝ վարչապետը հիշեցրել էր, որ նախկինում, որպես ընդդիմադիր գործիչ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները ցինիզմ է որակել, քանի որ այդ բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը: «Այժմ պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր և յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության շնորհիվ է նաև հնարավոր եղել 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել, 2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 1 մլրդ 100 մլն դոլարով:

Կարծում եմ, որ մենք հիմա պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, որովհետև բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում մի պարզ պատճառով, որ անհրաժեշտ մասնագիտական հմտություն ունեցող կադրեր հաճախ հնարավոր չի լինում ներգրավել պետական կառավարման համակարգ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը»:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: