Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1 ԳԲ հիշողության գինը 36 տարի առաջ $ 300 000 էր, այսօր՝ 10 սենթ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:46 , 18 Մարտ 2017

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանի գրառումներից։

* * *

Վիճակագրություն և արագություն, ով արագ չէ, նրա մասին մոռանում են, ո՞վ է հիշում Motorola-ին։

1․ Հեռախոսից պահանջվեց 76 տարի, որպեսզի ԱՄՆ-ի բոլոր բնակավայրերի գոնե կեսն օգտվեն տնային հեռախոսներից, իսկ iPhone-ը նույն ցուցանիշին հասավ 6 տարվա ընթացքում։

2․ 200 տարի առաջ աշխարհի բնակչության ընդամենը 2 տոկոսն էր ապրում քաղաքներում։ Այսօր քաղաքներում ապրում է աշխարհի բնակչության կեսը, իսկ 2030 թվականին արդեն 61 տոկոսը։ Էկո քաղաքների, ինչպես նաև քաղաքից դուրս լինելու ժամանակներն արդիական են դառնում։

3․ Ներկա պահին տեղի է ունենում ուբեռիզացիան, երբ ընկերությունը չունի ակտիվ, բայց օգտագործելով մյուսների միջոցները՝ եկամուտ է ստանում, միևնույն ժամանակ մարդկանց ազատելով մի շարք խնդիրներից։ Նման մոդել ունի Airbnb-ն, որը ոչ մի հյուրանոց, կամ հոսթել չունի, Facebook-ը, որը մեդիա է, բայց ոչ մի ինֆո չի արտադրում և այլն։

4․ 1990-ականներին մի քիմիայի գիրք գտնելու համար տասնյակ մարդկանց էինք խնդրում, իսկ ընդամենը 15 տարի հետո արդեն Google-ից հնարավոր է գտնել ամեն ինչ։

5․ Այս պահին աշխարհում ամենաուժեղ սերունդը մերն է, ովքեր ծնվել են 80-90 ականներին և կազմում ենք 2,56 մլրդ մարդ։

6․ Ապագան “ամպերում է”, քանի որ ժամանակին լիքը ինֆորմացիա պահում էինք արագակարներում, հետո դիսկերում, հետո ֆլեշկաներում, հիմա էլ Dropbox-երում և այսպես շարունակ։

7․ Նշվում է, որ արդեն աշխարհի փողերի միայն 8 տոկոսն է ռեալ, մնացածը լրիվ վիրտուալ փողեր են։ Մի քիչ չեմ հավատում, բայց դե փաստ էր։

8․ 1 ԳԲ հիշողության էվոլյուցիան: 1981- 300․000 դոլար, 1987 – 50․000դոլար, 1990- 10․000, 1994- 1000, 1997 – 100, 2000 – 10, 2004 – 1 2012 – 0,10 դոլար։

9․ 1 iPhone 7-ի գնով՝ 350,000 դրամ, կարող եք գնել 1000 կգ խնձոր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 հետաքրքիր փաստ միլիարդատերերի մասին

Անհավատալի է, բայց փաստ. եթե հիմնվենք վիճակագրության վրա, ապա մինչև այսօր կայացած միլիարդատերերի մեծ մասը ամեն ինչի հասել է սեփական ուժերով

Ինչ է նշանակում EAC նշանը ապրանքների վրա

Հայաստանում վաճառվող ապրանքների վրա կարելի է հանդիպել նաև EAC գրառումը։ Շատերը չգիտեն՝ ինչ է այն նշանակում։

Ինչպե՞ս ստուգել մեքենայի իրական վազքը (пробег)

Մեքենա գնելիս ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, թե որքա՞ն է մեքենայի վազքը (քանի՞ կիլոմետր է այն անցել)