Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում. ով որքան է վճարել (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

12:34 , 09 Նոյեմբեր 2017

Հայաստանում գործող բոլոր 17 առևտրային բանկերը տեղ են գտել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկում։

17 առևտրային բանկերը միասին տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 31.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 5.3 մլրդ դրամով կամ 20.1%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այս նույն բանկերի վճարած ընդհանուր հարկերի մեծությունը։

Խոշորագույն հարկատու բանկը Արդշինբանկն է, որը հունվար սեպտեմբերին պետբյուջե է վճարել 3 մլրդ 989.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ զբաղեցնելով հարկատուների ցանկի 20-րդ տեղը։

Վճարած հարկերի ծավալով երկրորդը ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլն է (3 մլրդ 352 մլն դրամ. 24-րդ տեղ), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան բանկը (3 մլրդ 297.4 մլն դրամ) և Ամերիաբանկը (3 մլրդ 234.6 մլն դրամ)։

ՀՀ բանկերի վճարած հարկերն ու տուրքերը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին, մլն դրամ

BANK-TAXES1

17 առևտրային բանկերից 13-ը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացրել են հարկերը, 3-ը՝ նվազեցրել։

Արմսվիսբանկը և Էվոկաբանկը կրկնապատկեր են բյուջե վճարված հարկերի ծավալը։ Տոկոսային առումով ամենից շատ հարկերի աճ գրանցած երրորդ բանկը Անելիքն է՝ 75.5% աճ։

Բացարձակ ծավալով հարկերի ամենամեծ աճը գրանցել է Արդշինբանկը, որն այս տարվա հունվար-սեպտեմբերին 1 մլրդ 385.9 մլն դրամով ավելի շատ հարկ է վճարել, քան 2016-ի նույն ժամանակահատվածում։

Բանկերի կողմից վճարված հարկերի փոփոխությունը. 2017թ. հունվար-սեպտեմբերը՝ 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ

BANK-TAXES2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի