Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

17:23 , 09 Հուլիս 2018

 ՎՏԲ-Հայաստան Բանկը  Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ  հայտարարում են հերթական` անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝  կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Renault Logan ավտոմեքենա:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է 01.07.2018 թ.-ից մինչև 01.10.2018 թ. ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում, կուտակել բոնուսներ և մասնակցել Բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը: Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները  կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում,  www.vtb.am պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:

«Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում իմանանք, թե ինչ է կատարվում»,- ՀՀ վարչապետ

Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: