Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տեքստիլի արդյունաբերության ներդրումային ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

23:45 , 09 Հունվար 2020

Կառավարությունը հունվարի 9-ի նիստում լրացում է կատարել «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը եղել է գրեթե 8.6 մլրդ դրամ:

Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքի լրացուցիչ խմբաքանակ: Ընկերության տեղեկության Համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696 մլն 484 հազար դրամի ներդրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։