Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

06.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ 

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կենտրոնական բանկը ներցակայացրել է նոյեմբերի 02-ից նոյեմբերի 06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,463,059 ԱՄՆ դոլար 491.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72,163,055 ԱՄՆ դոլար 495.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 12,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 493,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,912,579 եվրո 573,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,115,943 եվրո 580,90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,081,941,995 ՌԴ ռուբլի 6.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,055,204,652 ՌԴ ռուբլի 6.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 67.2 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: