Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

20:05 , 04 Դեկտեմբեր 2020

ՀՀ ԿԲ ներկայացրել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը:

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,316,845 ԱՄՆ դոլար 506.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,468,795 ԱՄՆ դոլար 510.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 510,47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,658,188 եվրո 607,07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,547,353 եվրո 613,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,613,435,186 ՌԴ ռուբլի 6.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 896,960,433 ՌԴ ռուբլի 6.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: