Invalid username or password
Tesla-ի արժեթղթերը նոր ռեկորդ են սահմանել: Դրանք թանկացել են՝ անցնելով 900 դոլարի շեմը: Արժեթղթերի թանկացմանը նպաստել է նաև ընկերության հաշվետվությունն անցած տարվա չորրորդ եռամսյակի վերաբերյալ: Tesla-ի հասույթը կազմել է 7,38 միլիարդ դոլար, և ընկերությունը երկրորդ եռամսյակն անընդմեջ ունեցել է 105 միլիոն դոլար շահույթ: Դրանից բացի աճում է մեքենաների վաճառքը: Tesla-ն վաճառել է 112 000 մեքենա, ինչն ընկերության պատմության մեջ ամենամեծ արդյունքն է: 2020 թ. ընկերությունը մտադիր է վաճառքն ավելացնել 1/3-ով: Այդ հաջողության շնորհիվ էլ ավելացել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը: Երեքշաբթի արժեթղթերի շուկայում առքուվաճառքի դադարեցումից հետո նրա կապիտալն ավելացել է 9,6 միլիարդ դոլարով:
Ֆորբսի գնահատականով Իլոն Մասկի կարողությունն այժմ կազմում է 44,3 միլիարդ: 2019 թ. հոկտեմբերից Մասկի կապիտալն աճել է 19,4 միլիարդ դորալով: Եթե մարտին իրական ժամանակում թարմացվող՝ Ֆորբսի աշխարհի ամենահարուստների ցուցակում նա 40-րդ տեղում էր, այժմ Մասկը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Այժմ Tesla-ի կապիտալիզացիան գնահատվում է մոտ 140,6 միլիարդ դորալ: Եթե ընկերությունը մինչև 2028 թ. թանկանա մինչև 650 միլիարդ դոլար, Մասկը կունենա 50 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր:
Forbes
Դիտումներ 2931
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում: