Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ երկրներից են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել Հայաստան (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 04 Սեպտեմբեր 2018

2018 թվականի հունվար-հունիսի արդյունքներով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ աղբյուրը մնում է Ռուսաստանը։ Այս երկրին բաժին է ընկնում տարվա առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 23.6%-ը։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 12%, երրորդում Իրանը՝ 9.2%։

tour01

Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Սակայն այս տվյալներին հղում անելիս պետք է հաշվի առնել մի կարևոր նկատառում՝ դրանք արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին: Այլ կերպ ասած, ըստ երկրների բաշխվածության վիճակագրությունը ներկայացվում է՝ ելնելով ոչ թե սահմանային անցակետերից, այլ հյուրանոցներից ստացված տվյալների հիման վրա։ Իսկ Հայաստան այցելած զբոսաշրջիկների միայն 20%-ն է հանգրվանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

Ինչպես տեսնում եք ստորև ներկայացված աղյուսակում՝ զբոսաշրջիկների ներհոսքի աճ արձանագրվել է գրեթե բոլոր երկրների գծով՝ բացառությամբ Իրանի և Կանադայի։

tour02

Հատկապես Իրանի դեպքում անկումը զգալի է՝ զբոսաշրջիկների բացարձակ թվաքանակը նվազել է 41.5%-ով։ Ու սրա հետևանքով Իրանի տեսակարար կշիռը  18.5%-ից նվազել է մինչև 9.2%։ Այս ցուցանիշը պետք է քննարկման առարկա դառնա և պատկան մարմինները լավ կլինի ուսումնասիրեն, թե ինչով է պայմանավորված իրանցիների հետաքրքրության նվազումը Հայաստանի նկատմամբ։ Չնայած՝ չի բացառվում, որ Հայաստան այցելող իրանցիների թիվը չի նվազել, պարզապես նրանք սկսել են ավելի շատ հանգրվանել մասնավոր տներում, ոչ թե հյուրանոցներում։

Եթե դիտարկում ենք երկրների խոշորացված խմբերով, միանգամից երևում է, որ կտրուկ՝ 4.3 տոկոսային կետով աճել է Եվրամիության երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռը։ 2018 թվականի առաջին կիսամյակում ԵՄ տեսակարար կշիռը 24%՝  նախորդ տարվա առաջին կիսամյակի 19.7%-ի դիմաց։ 4.3 տոկոսային կետից 2.1 կետը պայմանավորված է Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների աճով։

tour03

ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռը մնացել է անփոփոխ՝ 27.2%-ից դառնալով 27.1%։

Իսկ այլ երկրներից ժամանածներինը նվազել է 4.2 տոկոսային կետով։ Ինչպես վերևում նշեցինք, դա հիմնականում պայմանավորված է Իրանի ցուցանիշով։ Փոխարենը այլ երկրների թվում աճել է ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։