Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

02.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

19:37 , 02 Հոկտեմբեր 2020

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկությունը:
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,233,170 ԱՄՆ դոլար 485.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,762,646 ԱՄՆ դոլար 489.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,040,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,129,300 եվրո 567,03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,543,746 եվրո 573,44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 3,000,000 եվրոյի առք և վաճառք 572,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,859,406,178 ՌԴ ռուբլի 6.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,488,633,240 ՌԴ ռուբլի 6.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: