Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

02.02.2021 թ.: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 5.5%

Վերադարձ լուրերի բաժին

2021թ. փետրվարի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: 2020 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7%։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6%։

2021 թ. ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ, դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգման սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն:

Չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն: Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը: Միաժամանակ, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարևոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ։

Չնայած պահպանվող թույլ պահանջարկին և գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, վերջինիս ներքո առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում, ինչի արդյունքում, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու նաև համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4% ցուցանիշի շրջակայքում:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան:

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին: