Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

21:24 , 01 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Levon_Ohanesyan_T014378

Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ-ների մոտ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է: Արծարծվել են նաև մյուս ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

gov_T014303

Վարչապետը հանձնարարել է շարունակել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների մշտադիտարկումը, ինչը թույլ կտա կառավարությանը շարունակաբար բարձրացնել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը:

Հաջորդիվ քննարկվել են սոցիալական թիրախային օժանդակության շրջանակի ընդլայնման ուղղությամբ նոր միջոցառումների նախագծերը, մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք գաղափարներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների նախագծերը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: