Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

0.5% աճ. ԱՎԾ-ն ամփոփեց 2016 թվականի ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

15:20 , 25 Հունվար 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվությունը 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, աճել է 0.5%-ով։ Ամսվա կտրվածքով պատկերն այսպիսին է. 2016թ. դեկտեմբերին՝ 2015-ի նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 0.1%-ով, իսկ 2016 թվականի նոյեմբերի համեմատ՝ աճել 17.9%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ. հունվար-դեկտեմբերին աճել է 6.7%-ով և կազմել 1 տրիլիոն 429 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտի աճի տեմպն ավելի բարձր է՝ 7.1%, ծավալկ 1 տրիլիոն 265.2 մլրդ դրամ։

Գյուղատնտեսությունը 2016 թվականը փակել է 5.2% անկումով, գյուղոլորտի արտդրանքի ծավալը 2016-ին՝ 907.5 մլրդ դրամ։

Իսկ շինարարությունը 2016 թվականին գրանցել է երկնիշ անկում՝ 10.8%. նախորդ տարվա ընթացքում իրականացված շինարարության ծավալը կազմել է 397.7 մլրդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականին կազմել է 2 տրիլիոն 233.6 մլրդ դրամ, ինչը 1%-ով բարձր է 2015-ի ցուցանիշից։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ