Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

0.25 տոկոսային կետով իջեցնե՞լ, թե՞ անփոփոխ թողնել. ԿԲ-ն դեկտեմբերի 27-ին 2 տարբերակ է քննարկել

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 14 Հունվար 2017

2016 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

ԿԲ-ն երեկ հրապարակել է նիստի արձանագրությունը, որտեղ ավելի մանրամասն տեղեկատվություն է ներկայացվում՝ տոկոսադրույքի փոփոխության հիմնավորումների վերաբերյալ։

* * *

2016 թվականի դեկտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Դարբինյանը, Օ. Աղասյանը, Ա. Խաչատրյանը։

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Նշվեց, որ 2016թ-ի նոյեմբերին գնաճի ցուցանիշը բավականին մոտ է եղել ԿԲ կանխատեսումներին. ամսվա ընթացքում արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Ըստ ԿԲ գնահատման, դեկտեմբեր ամսվա գնաճը կանխատեսվածից ցածր կլինի 0.6-0.8 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորված կլինի պարենային ապրանքների՝ մասնավորապես միրգ և բանջարեղեն ապրանքախմբերի գների փոփոխություններով: Նշված գնահատումները, ինչպես նաև 2017թ-ի փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը (նպաստումը գնաճին՝ – 0.2-0.3 տոկոսային կետ) ավելացնում են միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը:

Արտաքին հատվածի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել գնահատումներին: Շեղում է արձանագրվել միայն պղնձի գների մասով՝ պայմանավորված ԱՄՆ նորընտիր նախագահի նախընտրական ծրագրով այդ ոլորտում իրականացվելիք ներդրումների խոստումների հետևանքով ձևավորված սպասումներով և Չինաստանի կողմից ներկայացված մեծ պահանջարկով: Փաստվեց նաև, որ որոշ պարենային ապրանքների շուկաներում նկատվում է գների վերականգնման միտումներ, ինչն արտահայտվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսի վարքագծում. նոյեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 10.4%: Բացառություն է կազմել ցորենը, որի միջազգային գինը դեռևս նվազում է՝ պայմանավորված հիմնականում առատ բերքի արդյունքում ձևավորված մեծ առաջարկով. չորրորդ եռամսյակում եռ/եռ 4.4%-ով, տ/տ՝ 24.5%-ով:

Միևնույն ժամանակ խորհրդի նիստում նշվեց, որ ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից նախորդ տարեվերջին բարձրացվել է քաղաքականության տոկոսադրույքը և հայտարարություն է արվել 2017թ-ին դրամավարկային քաղաքականության առավել արագ տեմպով խստացման վերաբերյալ, ինչի հետևանքով հնարավոր է կապիտալի հոսք զարգացող երկրներից դեպի ԱՄՆ և լրացուցիչ գնաճային ռիսկերի առաջացում զարգացող երկրներում:

Արձանագրվեց, որ 2016թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը 1.1 տոկոսային կետով ցածր է եղել նոյեմբերին ԿԲ կողմից արված գնահատման համեմատ, ընդ որում, շեղումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության, շինարարության և անուղղակի հարկերի՝ սպասվածից ավելի մեծ կրճատումներով: Ուստի, տնտեսական աճի գնահատումներն ու կանխատեսումները վերանայվել են դեպի ներքև, որի արդյունքում 2016թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը կանխատեսվում է 0.8-1.2% միջակայքում` նախորդ կանխատեսման 1.2-1.7% միջակայքի դիմաց:

Նշվեց նաև, որ հունվար-դեկտեմբերի արդյունքներով ընդհանուր առմամբ կպահպանվեն համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման միտումները: Չնայած, տվյալ ժամանակահատվածում ակնկալվում է մասնավոր ներդրումների ավելի խորը անկում` նոյեմբերին արված գնահատման համեմատ, նույն ժամանակահատվածի համար մասնավոր սպառման աճի տեմպը չի նվազեցվել և գնահատվում է 0.8%:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ պարտադիր պահուստավորման նվազեցման և բանկերի կապիտալի համալրման արդյունքում վերջին ժամանակահատվածում միջբանկային տոկոսադրույքները ցածր են գտնվել ԿԲ քաղաքականության տոկոսադրույքից: ՀՀ ԿԲ և Կառավարության կոորդինացված գործողությունների արդյունքում տարեվերջին այդ տարբերությունն աստիճանաբար կրճատվել է և միջբանկային տոկոսադրույքները ներկայումս մոտեցել են քաղաքականության տոկոսադրույքին: ԿԲ խորհուրդն անհրաժեշտ համարեց շարունակել ԿԲ քաղաքականության և միջբանկային տոկոսադրույքների տարբերության չեզոքացմանն ուղղված քաղաքականության վարումը:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեց տոկոսադրույքի փոփոխության երկու հնարավոր տարբերակ՝ 0.25 տոկոսային կետով իջեցման և անփոփոխ թողնելու: Խորհուրդը նախապատվությունը տվեց առաջին տարբերակին՝ այն հիմնավորելով գնաճային սպասումների շարունակվող նվազմամբ, ինչպես նաև գնանկումային որոշ ռիսկերի առարկայացմամբ:

Սակայն, մյուս կողմից ԿԲ խորհուրդն արձանագրեց, որ քաղաքականության տոկոսադրույքն այսօր բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման: Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս