Invalid username or password
Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք արտասանում համաշխարհային հայտնի ընկերությունների և բրենդերի անունները։ Օրինակ ` Nike, Lamborghini, Porsche։ Իսկ ինչպե՞ս են ճիշտ արտասանվում Levi’s-ը, Xerox-ը կամ Samsung-ը։
Կարծում ենք՝ ձեզ կհետաքրքրի այս փոքրիկ հոդվածը՝ բրենդերի արտասանության 10 հայտնի սխալների մասին։
Իտալական արտադրության այս թանկարժեք սպորտային մեքենաները Հայաստանում շատերը կոչում են Լամբորջինի: Իտալերեն լեզվի արտասանության կանոնների համաձայն՝ եթե «g» ից հետո «h» կա, ապա այն կարդացվում է «գ»: Սակայն Հայաստանում և մյուս հետխորհրդային երկրներում ոչ ճիշտ տարբերակը այնքան է տարածված, որ ռուսերեն տառերով փնտրելու ժամանակ Google որոնողական համակարգը բերում է հենց «ламборджини»-ն։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև Գործարար վարվելակերպի 10 առանցքային կանոնները նյութը
Այս բրենդի անվանումը գալիս է Հաղթանակի Աստվածուհու անունից` Նիկի, որը իրականում Նայկի է։ Միացյալ Նահանգներում բրենդը հենց այդպես էլ անվանում են: Սակայն մի կողմից՝ այս փաստի չիմացության, մյուս կողմից էլ` «nike» բառի անգլերեն արտասանության կանոնների պատճառով ամբողջ Եվոպայում և հետխորհրդային երկրներում լայն տարածում գտավ «Նայք» ձևը։ Ընդ որում, ընկերության մենեջերները ոչ թե պայքարեցին այս սխալի դեմ, այլ ընդունեցին ի գիտություն և տվյալ երկրներում իրենց գովազդային արշավներում օգտագործում են հենց «Նայք» արտահայտությունը։
Կորեերենից թարգմանաբար «Hyundai» նշանակում է արդիականություն: Այս բառի ճիշտ արտասանությունն է «հյոնդե՛»՝ շեշտը դնելով վերջին վանկի վրա: Սակայն ժողովուրդը այս մակնիշն անվանում է «Հյունդայի» կամ «Հունդայ»։
Այս բրենդը մենք կամ արտասանում ենք «պորշե՛» (շեշտը դնելով վերջին վանկի վրա), կամ պարզապես «պորշ» (առանց վերջավորության)։ Իրականում այս բառը արտասանվում է «պո՛րշե»՝ վերջավորությամբ և շեշտը դնելով առաջին վանկի վրա։ Բրենդը անվանվել է ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի անունով:
Մենք՝ հայերս, այս մակնիշը անվանում ենք «Բե-Էմ-Վե»։ Ճիշտ արտասանության համար պայքարող որոշ «գիտակներ» պնդում են, որ դա սխալ է՝ պետք է արտասանել «Բի-Էմ-Դաբլ-Յու»։ Սակայն պետք չէ նրանց լսել, որովհետև «Բե-Էմ-Վե»-ն հենց ճիշտ արտասանությունն է։ BMW-ն Bayerische Motoren Werke-ի հապավումն է, և այս արտահայտության տառերը կարդացվում են հենց«Բե-Էմ-Վե»։
Հակառակ տարածված կարծիքի՝ ֆրանսիական շամպայն-գինիների հայտնի բրենդը պետք է արտասանվի ոչ թե «մոե է շանդոն», այլ «մոեՏ է Շադոն»։ Այսինքն, հեռանում ոչ թե «տ» տառը Moёt բառից , այլ «ն»-ն՝ Chandon բառից:
«Լիվա՞յս», թե՞ «Լևիս»։ Ջինսերի այս հայտնի բրենդի արտասանությունը երբեմն իսկական բանավեճերի առիթ է դառնում։ Անգլիախոսները պնդում են, որ լեզվի կանոնների համաձայն՝ բառը պետք է արտասանել «Լիվայս»։ Սակայն մյուս կողմը ավելի հիմնավոր փաստարկ ունի՝ այս ջինսերի ստեղծողի անունը Լևի Շտրաուս է։ Նա Գերմանիայում ծնված հրեա էր, ում իսկական անունը Լոեբ էր։ 18 տարեկանում Լոեբը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նրա անունը հարմարության հարմար ձևափոխում են Լևիի։ Այնպես որ, «Լևիս»-ն ամեն դեպքում ավելի ճիշտ է։
Որքան էլ զարմանալի թվա, այս բրենդը պետք է արտասանել ոչ թե «քսերոքս», այլ «զիրոքս»։ Ամերիկյան անգլերենում բառասկզբի X-տառը կարդացվում է «զ»։ Սակայն Հայաստանում այս պատճենահանող սարքի հայտնվելու առաջին իսկ օրվանից այն արտասանվում է «քսերոքս», և քչերը կհասկանան, եթե ասեք «զիրոքս»։
Դե իհարկե, մենք այս բրենդը արտասանում ենք այնպես, ինչպես կարդում ենք՝ «սամսունգ»։ Սակայն որքան էլ տարօրինակ լինի, ճիշտ արտասանությունն է՝ «սա՛մսոն» (շեշտը առաջին վանկի վրա), որը թարգմանաբար նշանակում է «3 աստղ»:
Ճապոնական ավտոարտադրող Mitsubishi բրենդը շատերս արտասանում ենք «միցուբիշի»։ Սա գալիս անգլերենից, որտեղ sh-ը կարդացվում է «շ»։ Սակայն ճապոներենում ամեն ինչ այդքան միանշանակ չէ, և նախավերջին հնչյունը ինչպես «ս»ի և «շ»ի արանքում գտնվող ինչ-որ բան, որն ավելի մոտ է «ս»ին։ Ուստի ճապոնացիների մեծամասնությունը և ճապոներենից թարգմանիչների մեծ մասը շարունակում է պնդել «միցուբիսի» տարբերակը:
Ըստ Fishki.net-ի
Դիտումներ 8388
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն բաժակները, որոնց վերևի մասը լայն են, ստիպում են մարդկանց ըմպելիքն ավելի արագ խմել
«Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)
ARARATnews.am-ի տեղեկություններով քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Քինգ Բուրգերում