Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրենկ Փալոնը խոստացել է «Google»-ի և «PayPal»-ի հետ քննարկել Հայաստանին առնչվող խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը հայտնեց, որ նախարարը նշել է, թե բարձր է գնահատում Ֆրենկ Փալոնի գործունեությունը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման աշխատանքների և այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։ Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ խոսել է նաև նախարարության ծրագրերի և առաջնահերթությունների, ինչպես նաև վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Ֆրենկ Փալոնը նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի և տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի և առևտրի կոմիտեի նախագահը՝ կարևորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ: Կոնգրեսականն առաջարկել է ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Hakob_Arshakyan_Frank_Palone

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև «Google maps»-ի անճշտությունները Հայաստանի և Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսականն ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ: Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների հարցում և քննարկել առաջադրված հարցերը «Google» և «PayPal» ընկերությունների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: