Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

Վերադարձ լուրերի բաժին

18:38 , 22 Հոկտեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով իրականացվող տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր: Գործընթացն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ:

2
Հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Մտքեր են փոխանակել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարևոր նշանակություն, և Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու հարցում:

Քննարկվել են նաև որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի բարձր որակի և մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։

Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսը նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: