Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիացի խոհարարը մաստեր կլաս է անցկացնում Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

13:22 , 21 Հոկտեմբեր 2016

Ֆրանսիական Անտոնի քաղաքից ժամանած բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներով կկիսվի մեր հայրենակիցների հետ։ Պրն Կողվեզը Երևան է ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով և հոկտեմբերի 21-25-ը Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում «Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները» թեմայով վարպետության դաս կանցկացնի 20 սաների համար։

Ֆրանսիացի մասնագետի առաջին հանդիսավոր դասին այսօր ներկա գտնվեցին Ռուսլան Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, Ֆրանսիական պատվիրակության անդամ Վիսսամ Նեմեն և այլք: «Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաև փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշեց Ռ. Բաղդասարյանը:

xoharar1

 

«Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր և քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները ֆրանսիական խոհանոցում ընդունված կարգի համաձայն կստանան խոհարարի գլխարկներ ըստ կարգերի, ինչպես նաև կարժանանան մեդալի»,- իր բացման խոսքում նշեց խոհարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: