Invalid username or password
Ֆրանսիական Groupe PSA ավտոկոնցեռնի դիտորդական խորհուրդը հավանության է արժանացրել գերմանական Opel ավտոարտադրողի և նրա բրիտանական Vauxhall դուստր ընկերության գնումը, որոնք պատկանում են ամերիկյան General Motors ընկերությանը:
Պաշտոնապես գործարքի մասին կարող է հայտարարվել արդեն երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին, թեև PSA-ի և Opel-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Opel-ի գնումը թույլ կտա Groupe PSA-ին, որը թողարկում է Peugeot և Citroën, դարձյալ դառնալ մեծությամբ երկրորդ ավտոարտադրողը Եվրոպայում Volkswagen-ից հետո, նշում է AFP գործակալությունը:
Ներկայումս երկրորդ տեղում է ֆրանսիական մեկ այլ ավտոկոնցեռն՝ Renault-ն: PSA-ի և General Motors-ի միջև բանակցությունների մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի կեսին:
General Motors-ի եվրոպական բիզնեսը 2000 թվականից ընկերությանը հասցրել է մոտ 14 մլրդ եվրոյի վնաս: Անցած տարին դարձյալ վնասաբեր էր Opel-ի և Vauxhall –ի համար՝ ընկերության բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 240 մլն եվրո:
Դիտումներ 4063
«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:
Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։